ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈւՆԴԸ։
«Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի....
...Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր...»։
....Միայն ի՞նձ է թվում, որ Դրոյի ծննդյան պատմությունը հեռավոր կերպով Վահագնի ծննդյան ասքն է հիշեցնում:
«Էն տարի երկրաշարժ եղաւ Սուրմալու գաւառում։ Մեր ջաղացքի մեծ առուն պայթեց, եւ հեղեղը ողողեց այգիները։ Տները շարժից ցնցուեցին, եւ եկեղեցու զանգերը ինքնաբերաբար սկսեցին զարնել։ Խնամի Մացակի հարսը` Հոռոմը վախից երեխէն գցեց... Լուսաբացին, ղալմաղալով, աշխարհ եկաւ Դրօն...»:
Սիմոն Վրացյան «Մրրկածին Դրօն»
1884-ի մայիսի 31-ին Սուրմալուի գավառի Իգդիր (Սուրմալու) քաղաքում ծնվեց ամենախենթ հայասեր Զորավարը, Հայաստանի Անկախության նվիրյալն ու Հանրապետության հիմնադիրներից մեկը` աներկրորդելի Հերոս ԴՐՈՆ, որի ամբողջ կյանքն ու պայքարը անսակարկ նվիրում էր Հայաստանին և Հայ Ազգին` անգամ օտարության մեջ։
Դրոյի կերպարը լավագույնս նկարագրել է նրա ընկերը` Սիմոն Վրացյանը.
«Քաջէրուն մէջ շքեղօրէն քաջը եւ հերոսնէրուն մէջ կախարդօրէն հերոսը»:
Իսկ Դրոյի ղեկավարած զորախմբի մասին գեներալ Սիլիկյանը հիացմունքով էր խոսում.
«Դրոյի դրուժինան փառահեղ դրուժինա էր, Հայաստանի հպարտությունն ու գեղեցկությունն էր»,- սա ասվել է խորհրդային տարիներին, երբ արգելված էր արտասանել Դրոյի անունը:
Շնորհավոր ծնունդդ Հայոց Փառքի ԶՈՐԱՎԱՐ ԴՐՈ ԿԱՆԱՅԱՆ
Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Լուսանկարում` Դրոն, ավագ որդու՝ Լյուդվիգի հետ 1929 թ.-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում